Փոխվարչապետը ընդունել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

մ.p

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

 --00—ԼՀ