ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյաննա զատվեց զբաղեցրած պաշտոնից։
Համապատասխան իրավական ակտը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Հրամանագրում մասնավորապես նշված է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գրիգոր ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ազատել արդարադատության նախարարի պաշտոնից:»
Հիշեցնենք, ԱԺ ՔՊ խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել Գրիգոր Մինասյանի՝ կառավարության անդամի պաշտոնից ազատման նպատակով, ինչը տեղի էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցի, արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու առաջարկությունից և Փաշինյանի կողմից նշանակումից հետո։
--00—ԱՊ