Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռները թռչում են ասիական Չեմպիոնների լիգայի խաղի վրայով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

դֆ

Երկրպագուները տեսանկարահանել են իրանական հրթիռային հարձակումը Իսրայելի վրա «AFC» ասիական Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի իրանական «Սեպահան» և Տաջիկստանի «Իստիկլոլ Դուշանբե» հանդիպման ժամանակ, հաղորդում է TYC Sports-ը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ խաղի միջնամասում երկնքում հրթիռներ են նկատվել, սակայն միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հանդիպումն ավարտվել է իրանական թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ Հարձակման ժամանակ արձակվել է մոտավորապես 400 բալիստիկ հրթիռ։ Իսրայելական պաշտպանության ուժերը ասել են, որ որսացել են դրան մեծ մասը: Պայթյուններ են լսվել երկրի տարբեր հատվածներում, ներառյալ Երուսաղեմը: Հարձակման ժամանակ երկու մարդ վիրավորվել է, մեկը մահացել է։

--00—ԼՀ