ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
UFC-ի թեթև քաշային նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մեկնաբանել է UFC 311 մրցաշարում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի մրցակցի փոփոխությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Երեկ՝ հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Արման Ծառուկյանը վնասվածքի պատճառով չի կարող մրցել Մախաչևի հետ։ Արմանին փոխարինելու է բրազիլացի Ռենատո Մոյկանոն։
«Անկեղծ ասած, դրա մասին իմացա երեկ՝ գիշերվա մեկին, նախքան քնելս։ Դա կարող էր տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ։ Եթե հիշում եք 2017 թվականի մարտը, նույն բանն ինձ հետ պատահեց։
Հետո ես գնում եմ հիվանդանոց, վիրահատվում եմ, վերադառնում և ասում UFC-ին․ «Դա իմ սխալն էր, տվեք ինձ մեկ այլ՝ ավելի ուժեղ մրցակից։ Ես պատրաստվում եմ հաղթել այդ մրցակցին և արժանանալ իմ տիտղոսային մենամարտին»։ Նույն բանը եղել է նաև ինձ հետ։
Ես պարզապես ցանկանում եմ նրան լավագույնն մաղթել։ Նա երիտասարդ է, ուժեղ։ Նա կարող է վերադառնալ։ Պետք է հաղթահարի այս իրավիճակը և վերադառնա»,- ասել է Խաբիբը։
--00—ԼՀ