Վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

l-0x70wh-1670x973z-0.4707

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի: Այս առիթով առանձնահատուկ կարևորում եմ Ձեզ հետ ունեցած հանդիպումները միջազգային համաժողովների շրջանակներում:

Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա է բովանդակային բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ, և մեր համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել այդ ներուժի լիարժեք իրացմանը՝ հատկապես առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Իրաքի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

--00—ՅՄ