Ֆրանսիան ինչո՞ւ է Հայաստանին անվճար զենք տալիս, որքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դֆ

Հայաստանը մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինության են գնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ո՞վ է նրանց զենք տալիս․ Ֆրանսիան և հակաադրբեջանական այլ երկրներ։ Ինչու՞ են այդ զենքերը նրանց անվճար տալիս։ Որքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի։ Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան ու զբաղվեն իրենց գործերով։

Ալիևը նաև հայտարարել է. «Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ ամենաբարձր մակարդակով դիմել է Ռուսաստանին՝ «օրական 10 անգամ խնդրելով պատերազմը կանգնեցնել, մոռացել են դա»,- նշել է Ալիևը։

 

--00—ԱՊ