ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Ֆրանսիայի իշխանությունները երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը՝ մինչև ապրիլի 15-ը: Այս մասին հայտնում է France24-ը։
«Կարանտինի առաջին տասնօրյակը ցույց է տվել, որ երկիրը դեռ համաճարակային ալիքի սկզբնափուլում է»-ասել Ֆրանսիայի վարչապետԷդուար Ֆիլիպը ։
Վարչապետը նշել է, որ կարանտինը, չի բացառվում, էլի երկարաձգվի, եթե Ֆրանսիայում տիրող առողջապահական վիճակն այդպես պահանջի: