ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ֆրանսիայի դիրքորոշումը արցախյան իրադարձությունների վերաբերյալ «հակասում է» համաշխարհային հանրության կարծիքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ցավոք, պետք է նշեմ Ղարաբաղի վերաբերյալ մի երկրի դիրքորոշումը, որը «բացարձակ հակասության մեջ է» համաշխարհային հանրության հետ: Խոսքը Ֆրանսիայի մասին է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
--00—ԼՀ