Նոր օրհնված սրբալույս մյուռոնով Ջրօրհնեքի կարգ կկատարվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

ս
Արագածոտնի թեմը հրավիրում է՝ մասնակցելու նոր օրհնված սրբալույս մյուռոնով Ջրօրհնեքի կարգին․

«Սիրելինե՛ր, ուրախությամբ տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբերի 6-ին օրհնությամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոոս Պռոշյանի, թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին  նոր օրհնված սրբալույս մյուռոնով կկատարվի Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը կբաժանվի ներկա հավատացյալներին:
 
Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից և բաժնեկից լինելու»,- նշվում է թեմի հաղորդագրության մեջ։ 

 

--00—ՍՊ