Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

462320026_929395375886769_5624594756931092905_n.thumb_

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հզորացմանը և խթանում տնտեսական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Հպարտ ենք հայտարարել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հովանավորում էր ԴիջիԹեք Էքսպո 2024-ը՝ «Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի միջոցով:

«Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, իսկ բարձր տեխնոլոգիաների զարգացող արդյունաբերությունը առանցքային նշանակություն ունի այդ նպատակին հասնելու համար: Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի, որը կխթանի զարգացումը ոչ միայն երկրի ներսում, այլև ողջ տարածաշրջանում ու աշխարհում», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը:

ԴիջիԹեք Էքսպո 2024-ի նման միջոցառումներն առանցքային են՝ խթանելու նորարարությունն ու կայունությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Եկեք միասին ընդլայնենք նորարության սահմանները»:

--00—ՅՄ