ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Սպահանի կենտրոնակայանից հայտնել են, որ գիշերը լսված պայթյունի պատճառը եղել է հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
«Պայթյունի ձայնը, որը լսվել է կեսգիշերին, պայմանավորված է լուսավոր օբյեկտ տեսնելով և պաշտպանական համակարգի փորձնական ակտիվությամբ», - հայտնել են ԻՊՀԿ-ի «Սահեբ ալ Զաման» շտաբի հանրային կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այն պնդումները, թե պայթյունը տեղի է ունեցել զորավարժությունների կամ թշնամու հարձակման պատճառով, իրականությանը չեն համապատասխանում։
Սոցիալական ցանցերի օգտատերերը հայտնել էին գիշերը ժամը 2։00-ի սահմաններում Սպահանում պայթյունի ձայն լսելու մասին։
--00—ԼՀ