Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024_08_19_17_36_52.thumb_

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակացված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

 ➢ 12 անշարժ գույք. 

 ➢ 3 շարժական գույք. 

 ➢ 723 միլիոն դրամ:

--00—ՅՄ