Պրոֆեսիոնալ խարդախություններ կան, ստվերի խնդիրը մեծ է գազի և բենզինի ոլորտում, վարքը պիտի փոխեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Պրոֆեսիոնալ խարդախություններ կան, ստվերի խնդիրը մեծ է գազի և բենզինի ոլորտում։ Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, ընդհանուր առմամբ, այս ոլորտը խիստ մտահոգիչ է ինձ համար։ Բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում, գրեթե բոլոր խոշոր ներմուծողներն ու ընկերությունները ստվերի հետ խնդիր ունեն։ Մենք էլ զգուշացնում ենք, որ կամավոր դուրս գան հարկային դաշտ, բայց ցավոք սրտի, շարունակում են նույն վարքագիծը դրսևորել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Բադասյանը նշեց, թե հիմնականում ինչ տեսակի խախտումներ են արձանագրվում՝ առանձնացնելով գազի ու բենզինի ոլորտը․ «ԱԱՀ-ի խարդախություններ են եղել, անապրանք հաշվիներ են գրում, ԱԱՀ-ի դեբետի վերադարձը ստանում են, ինչից հետո այդ ընկերությանն ու ընկերության մասնակիցներին չենք կարողանում գտնել», -ասաց նա՝ հավելելով, որ տնտեսվարողները խուսափում են մեծ հարկեր վճարելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ