ՀԷՑ-ը «խլելու» շուրջ լուրերի ֆոնին երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական տվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հաստելել են գերատեսչությունից։ Նկատենք, որ երեկ նաև սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ 

Հետաքրքիր է, որ ՏԿԵՆ փոխնախարար Հակոբ Վարդանյանը մինչև կառավարությունում աշխատանքի անցնելն աշխատել էր «Տաշիր» ընկերությունների խմբում, իսկ այնուհետև՝ ՀԷՑ-ում։ ՏԿԵՆ-ում նա համակարգում էր հենց էներգետիկայի ոլորտը։ 

Նրա ու Բաղրամյանի հրաժարականը հետաքրքիր է դառնում իշխանությունների՝ Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելու մտադրության ֆոնին։ Ինքը՝ Կարապետյանը, հերքել էր այս տեղեկատվությունն ու իշխանությունների ցանկությունը, սակայն ՔՊ-ականները գրեթե անթաքույց խոսում են իրենց այս ծրագրերի մասին՝ նկատելով, որ սրանով Հայաստանի էներգետիկ համակարգի մի հատվածը կազատվի «ռուսական ազդեցությունից»։
 

 --00—ՍՊ