ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Վերջնական գինը ֆիքսված է Երևանի ավագանու որոշումներով, ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր ավելի քիչ քանակությամբ են օգտվում, նրանց մոտ հարաբերականորեն գինը մի փոքր կավելանա, բայց, ընդհանուր առմամբ, բերվել է 1 միասնական տրամաբանության։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով հանրային տրանսպորտի գնի մասին, որը կփոխվի 2025 թվականի հունվարից։
«Կարծում եմ՝ գնային տատանումն իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի այդ փոփոխոթյունները»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ