Ոչ ոք չձախողեց խաղը, բոլորը նվիրվեցին հարյուր տոկոսով. Պետրակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

IMG_0349-750x375

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո խոսել է խաղի մասին.

«Չբավականացրեց տեխնիկատակտիկական վարպետությունը: Արդյոք արժանի չէի՞նք այս պարտությանը. տղաներին շնորհակալություն հայտնեցի խաղի համար:Կարծում եմ՝ հայ ֆուտբոլիստները վերջին շրջանում շատ առաջընթաց են գրանցել, ավելի ագրեսիվ են խաղում, եթե մի քանի խաղացող ունենայինք եվրոպական թոփ ակումբներից,ապա ամեն ինչ ավելի լավ կլիներ: Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ոչ ոք չձախողեց խաղը, բոլորը նվիրվել էին հարյուր տոկոսով: Մակեդոնիան շատ ուժեղ թիմ է, փորձառու դարպասապահ ունի: Մեզ մոտ խնդիրը պահերի իրացման մեջ է: Ոչ թե մեր բախտը չբերեց, այլ վարպետության պակաս կար:

Առաջին գո՞լը. ես երբեք մրցավարների աշխատանքը չեմ քննարկում, դա անիմաստ է: Իսկ մեզ որևէ մեկը խանգարո՞ւմ էր գոլ խփել. ոչ ոք: Խաղային իրավիճակներում տարբեր բաներ կարող են լինել. պետք է չէ կանգնել»,- ասել է Պետրակովը:

Մարզչին հարց է ուղղվել այն մասին՝ արդյոք որևէ բան այլ կերպ կանե՞ր, եթե երկրորդ շանսն ունենար. «Ես այլ խաղացողներ չունեմ, որևէ բան չէի փոխի: Ցանկանում էի Գեորգի Հարությունյանին այսօր դաշտ դուրս չբերել, քանի որ շատ ծանրաբեռնված է վերջին շրջանում»:

Արդյոք պետք չէ՞ սաստել խաղացողներին. «Ի՞նչ եք ցանկանում, որ ես անեմ: Հնարավոր չէ ինչ-որ նշաձողի ձգտել, եթե դրա համար դեռ վաղ է: Այն,թե տղաներն ինչպես են մարզվում, ինչպիսի մոտեցում են ցուցաբերում, ամեն ինչ գոհացնող է: Պարզապես վարպետությունն է պակասում: Սա բարդ ճանապարհ է, պետք է համբերություն ունենալ:Ամենահեշտը նստել ու քննադատելն է»:

Պետրակովին հարց է ուղղվել նաև այն մասին՝ արդյոք ինքը ցանկանո՞ւմ է շարունակել աշխատանքը Հայաստանիհավաքականի կազմում. «Դա որոշում է ֆեդերացիայի նախագահն ու Գործկոմը»:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ