Քյարամյանի դեբյուտն էր, զուսպ պետք է լինել, տղայական մոտեցումները մերժվելու են. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ, ԱԺ-ն այն հարթակն է, որտեղ պետք է լսել, խոսել ու հակադարձելուց այնպես անել, որպեսզի անձնական վիրավորանքի դաշտ չմտնենք, տղայական մոտեցումները մերժվում են, և հենց դա է պատճառը, երբ միշտ խոսվում է պետական ինստիտուտների կարևորության և բարեվարքության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով երեկ խորհրդարանում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի միջև լարված խոսակցության մասին։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի տղայի համար իրեն երկու անգամ միջնորդել են։

Հարցին՝ քննարկվել է արդյո՞ք խմբակցությունում Քյարամյանի պահվածքը, հետևանքներ լինելո՞ւ են, Քոչարյանն ասաց, որ չի եղել, բայց ՔՊ-ն այս հարցերին կանդրադառնա․ «Եթե դուք նայեք օրենքները, ապա կտեսնես, թե ինչ քննարկումներ կարող են լինել և ինչ որոշումներ կարող են կայացվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ