ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Օրեր առաջ Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը:
Համաժողովին ընդառաջ կայացել է հայկականվ պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի և ԱՄԷ ֆեդերալ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Հումայդ բին Սալեմի հանդիպումը:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության տպավորիչ աճը, որն արդեն հատել է 4,2 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը։ Այս ցուցանիշով ԱՄԷ-ն Հայաստանի հետ ապրանքաշրջանառության 3 առաջատար երկրներից մեկն է։
--00—ԼՀ