Կամարիս համայնքի բնակիչները հյուրընկալվել են Էկոնոմիկայի նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ց

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Կոտայքի մարզի Կամարիս համայնքի բնակիչներին։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը քաղաքացիներին վստահեցրել է, որ նախարարությունը քաջատեղյակ է նրանց խնդիրներից և ընդգծել կառավարության հանձնառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խոզաբուծության ոլորտում աջակցության ծրագրեր մշակելու հարցում։

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, ներկայացվել է դիմելու ընթացակարգը, անդրադարձ է կատարվել մի շարք այլ հարցերի։

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախարարի տեղակալին ընդունելության և կառուցողական քննարկման համար։

--00—ԼՀ