ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Բեռլինում հանդիպել եմ ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Երկուստեք գոհունակությամբ ընդգծել ենք Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա խորացումը: Քննարկել ենք նաև արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումներին։ Անդրադառնալով Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ մտքեր ենք փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։ Վերոնշյալի շրջանակներում ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունը հնարավորինս արագ կնքել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը»:
--00—ՅՄ