Ազատազրկված քաղբանտարկյալներին չեն նկատում․ Freedom House-ը՝ «նիկոլական» ռեժիմի կողքին․ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

d
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է Freedom House-ի զեկույցին, որով Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին․

««Ֆրիդըմ Հաուսի»՝ Հայաստանում համացանցի ազատության մասին 2024թ. զեկույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր պրոֆեսիոնալիզմի, օբյեկտիվության ու հիմնարար արժեքների նկատմամբ։ Խայտառակ հետընթացը չեն նկատում, դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանին չեն նկատում, խոսքի համար ազատությունից զրկված տասնյակ քաղբանտարկյալներին չեն նկատում (բացառությամբ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի քեյսի, որին անդրադարձ կատարում են), խոսքի համար հետապնդման ենթարկված տասնյակ ու տասնյակ քաղհալածյալներին չեն նկատում (բացառությամբ Ավետիք Իշխանյանի քեյսի, որին անդրադարձ կատարում են)։
 
Փաստն այն է, որ «Ֆրիդըմ Հաուսը» շարունակում է իր հեղինակությամբ աջակցել նիկոլական ռեժիմին՝ կամա թե ակամա դառնալով նորանոր խախտումների ու հալածանքների «կանաչ լույսը»։ Այս ցավալի պնդումը պատրաստ եմ փաստերով հիմնավորել ցանկացած հարթակում, ցանկացած ձևաչափում՝ բաց թե փակ»,- գրել է նա։ 


--00—ՍՊ