Հայաստանը` ազատ համացանց ունեցող երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ս

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում»։ 

Այս տարի Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: 2024 թ.-ի զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր՝ անցյալ տարվա 72 միավորի փոխարեն: 

Զեկույցը ընդգրկում է 2023 թ. հունիսի 1 -ից մինչ 2024 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Ըստ զեկույցի՝ Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիա հարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել: 
 


 

--00—ՍՊ