ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Երևանի և Բաքվի՝ ԲՐԻԿՍ-ին ապագայում հնարավոր միացումը կարող է դրական անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում է արդյոք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկում:
«Ես նման տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը BRICS-ի գործունեությանը օբյեկտիվորեն կմեծացնի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա», - հայտարարել է դեսպանը։
--00—ՍՊ