Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնել է Կիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Capture

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ծրագրված այցով մեկնել է Կիև։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումից, այդ մասին շաբաթ հայտնել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատունը:

Բարոն նախապես հայտարարել էր, որ շաբաթվա վերջին մեկնելու է Ուկրաինա։ Մինչ այդ, նա հայտարարել էր, որ Ուկրաինան դժվար պահ է ապրում և դժվարությամբ է պահում առաջնագիծը։

Սպասվում է, որ ֆրանսիացի քաղաքական գործիչը հանգստյան օրերին կմնա Ուկրաինայում, որտեղ կհանդիպի երկրի ԱԳ նախարարության նոր ղեկավար Անդրեյ Սիբիգայի հետ։

--00—ՅՄ