Գերմանիայի կանցլեր Շոլցն անակնկալ այցով ժամանել է Կիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2024-12-02_12-10-42

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անկանկալ այցով ժամանել է Կիև՝ խոստանալով, որ իր երկիրը կմնա Ուկրաինայի ամենամեծ աջակիցը Եվրոպայում և խոստանալով Կիևին մատակարարել նոր ռազմական օգնություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սա Շոլցի երկրորդ այցն է Ուկրաինա այդ երկրում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից ի վեր։ 

Գերմանիայի կանցլերը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Շոլցը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպմանը կհայտարարի 650 միլիոն եվրոյի ռազմական սարքավորումների հետագա մատակարարումների մասին, որոնք կլինեն դեկտեմբերին։

--00—ՅՄ