ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Ֆրանսիան հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վերջո կկարողանա առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսին, ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Բապտիստ Լեմուանը։
«ֆրանսիական կողմն իր կարծիքն արդեն հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Նա կոնկրետ քայլեր է ձեռնարկել: Հայաստան է այցելել մշակութային ժառանգության պահպանման փորձագետ Շառլ Պերսոնան»,- նշեց արտգործնախարարը:
Լեմուանը հավելեց, որ մի քանի օր առաջ տեսակոնֆերանս էր կազմակերպվել ֆրանսիացի, ռուս, հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ:
--00--ԱՀ