Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակից գրեթե բոլոր առաջնորդների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21 , 24News

պու.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա գրեթե բոլոր երկրների առաջնորդների հետ, որոնք կմասնակցեն ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

 Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հոկտեմբերի 22-24-ը Պուտինը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի 16-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Ռուսաստանի նախագահության ներքո՝ «Բազմակողմանիության ամրապնդում հանուն համաշխարհային արդար զարգացման և անվտանգության» կարգախոսով։

--00—ԼՀ