Մեդվեդևի կարծիքով՝ Զուրաբիշվիլիին պետք է պաշտոնանկ անել և ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Screenshot_6

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է խամաճիկ, որը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները, հեղաշրջման կոչ է անում և դեմ է գնում սահմանադրությանը։ Ըստ Մեդվեդևի, նման գործողություններին պետք է հաջորդեն Զուրաբիշվիլիի պաշտոնանկությունն ու ձերբակալումը։

«Վրաստանի խամաճիկ նախագահը հրաժարվեց ընդունել ընտրությունների արդյունքները և դեմ դուրս եկավ սահմանադրությանը՝ կոչ անելով պետական ​​հեղաշրջում իրականացնել, նման դեպքերում սովորական պրակտիկան ենթադրում է պաշտոնանկություն ու ձերբակալություն», - գրել է Մեդվեդևը «X» սոցիալական ցանցի անգլալեզու օգտահաշվում, փոխանցում է Aliq.ge-ն։

--00—ՅՄ