ՔՊ-ում իմ հարցն է դրվա՞ծ, չգիտեի, Էս ինչ կազմակերպված գրոհ է իմ դեմ. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Տեղյակ չեմ այդ մասին, եթե հարցը բարձրացված է, ուրեմն կարելի է քննարկել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։

Նշենք, որ «Ազատության» տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվել են բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։

«ՔՊ-ում իմ հարցն է դրվա՞ծ, չգիտեի, էս ինչ կազմակերպված գրոհ եք սկսել, տեղյակ չեմ ես, պետք է աղբյուրը գտնել, «Ազատություն ռադիոկայանի» ինչ-որ աղբյուր է»,- ասաց նա։

--00—ՅՄ