ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Սանկտ Պետերբուրգում հրդեհ է բռնկվել ։ Հրդեհը տեղի է ունեցել Ուստ-Լուգա նավահանգստում գտնվող «Նովատեկ» ընկերության տերմինալում։
Այդ մասին հայտնել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել, անձնակազմը տարհանվել է։
Ուկրաինական հեռագրային ալիքները գրում են, որ տերմինալը հրդեհվել է երկու անհայտ դրոնների շնորհիվ։
Միաժամանակ, ռուսական ԶԼՄ-ները գրել են, որ այս ու վերջին օրերին մարզում ուղղությամբ իրականացված հարձակումների պատճառով Ռուսաստանը ստիպված է իր հակաօդային պաշտպանության կայանքների մասը վերատեղակայել Լենինգրադի մարզում։
--00—ԼՀ