Հայաստանում ռուսական զորքերը պաշտպանում են նաև Թուրքիայի անվտանգությունը. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Հայ-թուրքական սահմանին գտնվող ռուսական սահմանապահ զորքերը պաշտպանում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Թուրքիայի անվտանգությունը քրդական հնարավոր ակտիվացումից։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Ստեփան Դանիելյանը։ 

Ըստ նրա, եթե սահմանին չլինեն ռուսական զորքերը, ապա այնտեղից կարող են ներթափանցել քրդական ուժերը ու գործել ընդդեմ Թուրքիայի, ինչն էլ թուրքերին առիթ կտա ներխուժել Հայաստանի տարածք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ