ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է զիջել Ադրբեջանին Տավուշին հարակից չորս գյուղերը, հետո գալու է անկլավների ու Տիգրանաշենի հերթը։ Սա, իհարկե, վատ է, սակայն օրակարգ է, որով առաջնորդվում է հասարակությունն ու անգամ ընդդիմությունը՝ լինելով պատասխանողի դերում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Իրականում, Հայաստանի ընդդիմությունը ինտելեկտուալ կոմայի մեջ է, չունի այլընտրանքային օրակարգ։ Փաշինյանին անվանում են դավաճան, գնում խորհրդարան, նրան հրապարակային քննադատում և վերջ», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ