ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ՀՊԼ հերթական տուրում՝ այս անգամ էլ «Շիրակ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ է խաղն ընդհատվել` կրկին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով: Սա այսօրվա թվով երկրորդ ակցիան է Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով, որը նախաձեռնվել է տարբեր ֆուտբոլային թիմերի ֆան ակումբների կողմից:
Գյումրու քաղաքային մարզադաշտում պարզած պաստառի վրա գրված է. «Փոխենք հիմա` հաղթենք վաղը», ինչպես նաև գունավոր ծխեր են վառվել: Ակցիան ուղեկցվել է նաև «հեռացի´ր» վանկարկումներով:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ