Միրզոյանը պետք պայման դնի COP29-ում Բաքվի առջև՝ ազատել խոշտանգվող հայ ռազմագերիներին․ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Արդեն 4 տարի է մեր տասնյակ հայրենակիցներ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս այս իշխանության պաշտպանության ներքո։ Այս մասին այսօր ԱԳՆ շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը նշեց, որ նրանք Բաքվում մատնված են անուշադրության, և Ալիևի բռնապետական ռեժիմը խոշտանգում է նրանց, իսկ ՀՀ իշխանությունները լռության են մատնել այդ փաստը։

«Մենք պահանջում ենք այս շենքում նստած մարդուց, որ Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու որոշում կայացնելու դեպքում, պահանջի որպես նախապայման ազատ արձակել մեր բոլոր ռազմագերիներին»,- ասաց նա

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ