Իրանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

zelzele-1

4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գերմսար քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի հյուսիսում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

«Ռիխտերի սանդղակով 4,8 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել 11 կիլոմետր գետնի տակ, ցնցել է Սեմնան նահանգի Գերմսար քաղաքը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գերմսարի պրեֆեկտ Ռեզա Հանին պարզաբանել է, որ միջադեպի պատճառով մի քանի բնակելի շենքերում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը։

Ըստ իրանական մեկ այլ գործակալության՝ IRIB-ի, երկրաշարժը զգացվել է Թեհրանում, ինչպես նաև Քերեջ քաղաքում։

Բացի այդ, ըստ գործակալության, ցնցումներ են զգացվել նաև Կում քաղաքում, որը Թեհրանի մերձակայքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնն է։

Հետցնցումների հետևանքով տուժածներ չկան։

--00—ՅՄ