ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Սաուդյան Արաբիայում եղանակային արտասովոր պայմաններ են, անձրև ու կարկուտ է տեղացել անապատում, որին հաջորդել է ձյունը:
Հիմնական տեղումները եղել են մշտապես արևային Ալ Ջաուֆ շրջանում: Անապատի որոշ հատվածներում անձրևների հետևանքով բուսականությունը ծաղկել է:
Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին Ալ-Ջաուֆի շրջանների մեծ մասում ամպրոպի, անձրևի, կարկուտի և փոթորիկների հավանականություն կա:
--00—ԼՀ