Սուդանում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

sudanum-korcanvac-inqnatiri-zo-n317224-1

Օմդուրման քաղաքի մոտակայքում Սուդանի ԶՈւ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով AP-ին։

Ավելի վաղ Սուդանի «Alrakoba» թերթը, հղում անելով ռազմական աղբյուրին, հայտնել էր, որ Սուդանի Օմդուրման քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամներն ու ինքնաթիռում գտնվող մի քանի սպաներ:

Ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա։

--00—ՅՄ