ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Տեսնում ենք ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի պատրաստակամությունը՝ վերականգնել ուղիղ հաղորդակցությունը Ռուսաստանի հետ և կանխարգելել Երրորդ աշխարհամարտի մեկնարկը։ Ողջունում ենք նման տրամադրվածությունը։ Այս մասին այսօր ՌԴ ԱԽ հերթական նիստի ընթացքում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինը։
«Ընդգծեմ՝ ՌԴ-ն երբեք չի հրաժարվել երկխոսությունից, միշտ պատրաստ ենք եղել աջակցել հավասար հարաբերությունների կայացմանը և փոխգործակցությանը ԱՄՆ բոլոր վարչակազմերի հետ։ Անչափ կարևոր է գտնել Ուկրաինական ճգնաժամի նախադրյալները։ Հրդադարի նպատակը ուժերը կրկին համալրելը չպետք է լինի, այլ՝ երկարատև խաղաղությունը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների համար։», - մասնավորապես ասել է Պուտինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ