ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Գյումրու ավագանին այսօր նիստ էր հրավիրել նոր համայնքապետ ընտրելու օրակարգով։ Ավագանու նիստին ներկա անդամները 30 րոպե սպասեցին քվորում ապահովելու նպատակով, ինչից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը հայտարարեց․
«Այս պահին նիստերի դահլիճում ներկա են ավագանու 11 անդամներ, քվորում չկա, նիստը համարվում է չկայացած։»
Հիշեցնենք, որ իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Գյումրիի ավագանու մանդատները վայր են դրել, ինչից հետո անհրաժեշտություն է առաջացել նոր համայնքապետ ընտրել։
--00—ԱՊ