ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է Ռուսաստանին «իրական զիջումներ»-ի մղել Ուկրաինայի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Չորեքշաբթի օրը տեղի ունեցած 25 րոպեանոց հեռախոսազրույցի մանրամասներին քաջածանոթ անձը լրատվամիջոցին հայտնել է՝ Մակրոնը Թրամփին հորդորել է երաշխավորել, որ Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հետ ցանկացած դիվանագիտական գործընթաց կհանգեցնի Կրեմլի իրական զիջումներին: Այդ առաջարկին Թրամփի արձագանքի մասին տեղեկություն չի հաղորդվում։
The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԵՄ-ում ներկայում անդրկուլիսային քննարկում է ծավալվել այն թեմայի շուրջ, թե ինչպես է պետք շարունակել Ուկրաինայի ֆինանսավորումը, եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմը որոշի կրճատել աջակցությունը պաշտոնական Կիևին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ