ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ ամբողջությամբ սատարում է Թրամփի, Պուտինի և Մակրոնի համատեղ հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայի կառավարությունից:
Կանցլերը մտահոգություն է հայտնել` կապված շարունակվող բախումների և զոհերի թվի աճի հետ: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները:
--00--ԱԹ