Նոր Եդեսիա համայնքում իրականացվել է ծառատունկ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

110924463e82c8264a42c18bca4932c1dcf28b

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում իրականացվել է ծառատունկ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը ծրագրի իրականացման ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկել է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ (շուրջ 1000 ծառ):

--00—ՅՄ