Երևանի կենդանաբանական այգում այսօր տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Capture

Երևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն էր։ Այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։

Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։

Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։

--00—ՅՄ