Հայաստանը ևս հրավիրված է COP29-ին, մասնակցել-չմասնակցելը իրենց որոշումն է․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

aliev-1024x633-1

Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ, հաղորդում է Trend-ը։

Նշելով, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին, Ֆինլանդիայի նախագահը հետաքրքրվել է, թե ինչ ընթացք ունի այս օրակարգը։

Ալիևն իր հերթին ասել է, որ հրավեր է ուղարկվել նաև Հայաստանին մասնակցելու COP29-ին, սակայն կմասնակցԻ, թե ոչ՝ Հայաստանի որոշելիքն է։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարցերի շուրջ։

--00—ՅՄ