Կաշառք են տվել և վերցրել․ Կենտրոնի թաղապետարանի 4 աշխատակիցները կալանավորվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

սա

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի 4 աշխատակիցները կալանավորվել են։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ 

«Մեղադրանքներ են ներկայացվել քաղաքացու կողմից կաշառք տալու ու պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու համար»,- նշեց խոսնակը։ 

24News-ի տեղեկությունների համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկման բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը կալանավորվել է 1 ամսով, մյուս երեք աշխատակիցները՝ 2 ամսով

Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևրտի և սպասարկաման բաժնից ձերբակալվել էր 4 մարդ, որից 3-ը պաշտոնատար անձինք էին։ 

24News-ը գրել էր, որ ձերբակալվածների թվում են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկման բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի աշխատակիցներից մեկը։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ