ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Այսօր առավոտյան Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքը և Իմ հզոր համայնք կուսակցությունը հայտարարեցին, որ պատրաստ են իրենց ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանազրկվի Գյումրիում, բայց դա բավարար չէ՝ գնդակն այժմ ավագանի անցած մյուս ընդդիմադիրների դաշտում է։
Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքում մարտի 30-ին անցկացվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Մալխասյան), «Մայր Հայաստան» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Թումանյան), «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Լևոն Բարսեղյան), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Ղարաղազարյան), «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան), «Իմ հզոր համայնք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան)։
--00—ՅՄ