Սերոբ Գասպարյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը երարաձգվեց մեկ ամսով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

աս
Սերոբ Գասպարյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը երարաձգվեց մեկ ամսով: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
 
«Դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ թեեւ սույն փոլում շարունակում է առկա լինել հիմնավոր կասկած առ այն, որ Սերոբ Գասպարյանը հնարավոր է առնչություն ունի իրեն վերագրվող արարքի հետ, սակայն Դատարանը փաստել է նաեւ,որ այս անգամ քննիչը չի ներկայացրել լրացուցիչ տեղեկություններ Սերոբ Գասպարյանի արարքում իշխանությունը յուրացնելու նպատակի առկայության մասին: 
Ավելին՝ Դատարանը նշել է, որ քննիչի կողմից ներկայացված լրացուցիչ փաստերը նվազեցրել են հիմնավոր կասկածի շեմը, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ ներկա փուլում Սերոբ Գասպարյանի հնարավոր առնչությունն իրեն մեղսագրված արարքին հավաստող տվյալները առանց այլ տվյալներով ամրապնդման, գործի քննության հետագա փուլերում կարող են բավարար չլինել։», - նշել է իրավապաշտպանը։
 

--00—ԱՊ