ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություն կստանա։ Այս որոշումն կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Այսուհետ ԱՀԾ–ին կվերապահվի պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու և մի շարք այլ լիազորություններ։
Այս պահին նման լիազորությամբ օժտված է միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
--00—ԼՀ