«Պաշտպանության ոլորտի կերպափոխում»․ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է հետազոտական համալսարանում աշխատաժողովի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News 

photo_2024-11-15_17-31-34

Նոյեմբերի 12-15-ը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը։

Աշխատաժողովին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության և պետդեպարտամենտի ենթակա ստորաբաժանումների մասնագետներն ու ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Աշխատաժողովի ամփոփիչ նիստին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

--00—ՅՄ