Ռազմական էսկալացիայի վտանգ այս պահին չկա, իրավիճակ սահմաններում հարաբերական կայուն է. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանը այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց,  որ այս պահին Ադրբեջանի հետ ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում։

«Ռազմական էսկալացիայի վտանգ այս պահին չկա, իրավիճակը սահմաններում գնահատվում է իբրև հարաբերական կայուն», - ասաց նա ճեպազրույցում։

Ասրյանը՝ մեկնաբանելով Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա սկսել COP-29-ից հետո, նկատեց, որ ԱԳ նախարարը տվել է ռազմաքաղաքական, իսկ ինքը տալիս է ռազմական գնահատական։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ